Արսեն Թորոսյանի ընկերները կարանտինների ղեկավարներն են,ուր միլիարդավոր դրամներ են մսխվում.Միքայել Մինասյան (տեսանյութ)
Արսեն Թորոսյանը քանդեց համակարգը՝ իր ընկերներին նշանակելով ամենուր, դարձրեց խայտառակ կոռումպացված համակարգ. Այս մասին իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Երբ սկսեց համաճարակը, Նիկոլ Փաշինյանի վահանակին ենթարկվելով, նա սկզբում սկսեց ասել, որ դա բացարձակ վտանգավոր չի, հետո մի օրում դարձավ «դժոխքի դեսպան»՝ ասելով՝ բոլորը մահանալու են:
Նա նույնիսկ կարողացավ հարաբերություններն էլ ավելի վատացնել Վրաստանի հետ: Նա ստեղծեց այնպիսի համակարգ, որի գլխին նստած են իր ընկերները»,-ասաց Միքայել Մինասյանը:
Որպես օրինակ նա նշեց Նարեկ Վանեսյանին, որը, նրա բնութագրմամբ, բոլոր իշխանությունների ժամանակ հայտնի էր, որպես պրոբլեմատիկ ու կոռումպացված մարդ:
«Հիմա այդ անձնավորությունը և այլ ընկերներ կարանտինների ղեկավարներն են: Այդ վայրերում մսխվում են միլիարդավոր դրամներ, տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ առանց մրցույթների:
Այդ մասին գիտի՞ արդյոք վարչապետը, վստահ եմ, որ այո, եթե նա կարողանում է հետևել օգտատերերի մասնավոր ֆոտոների ու վիդեոներին, գիտի ու կարդում է, թե ինչ են գրում կարանտինների այդ ղեկավարների մասին օգտատերերը»,-ասաց Միքայել Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.