Բավարիան խփած գոլերի քանակով Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել
«Բավարիան» Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի՝ Լևերկուզենի «Բայերի» հետ խաղում (4:2) Բունդեսլիգայի արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Opta-ն:
«Բավարիան» դարձել է առաջին թիմը, որը մրցաշրջանի առաջին 30 խաղում 90 գոլ է խփել: Ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիների գոլերի տարբերությունը 90:30 է:
Հիշեցնենք՝ «Բավարիայի» կազմում գոլեր են հեղինակել Քինսգլի Կոմանը, Սերժ Գնաբրին, Լեոն Գորետցկան և Ռոբերտ Լևանդովսկին: