Պեկինի իշխանությունները 1.7 մլրդ դոլարի վաուչերներ կտրամադրեն բնակիչներին գնումներ անելու և ռեստորան հաճախելու համար
Պեկինի իշխանությունները միացել են մյուս չինական քաղաքների նախաձեռնությանը, որով նախատեսվում է բնակիչներին վաուչերներ տրամադրել՝ ընդհանուր 1.7 մլրդ դոլար արժողությամբ:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, տրամադրվող գումարը նախատեսված է գնումներ կատարելու և ռեստորաններ այցելելու համար և կոչված է խթանելու սպառողական ակտիվությունը, որն անկում է ապրել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Վաուչերների հանձնումը սկսվել է հունիսի 6-ին:
Ստացած սպառողական վաուչերներն օգտագործել հնարավոր կլինի ինչպես մանրածախ առևտրի կետերում, այնպես էլ համացանցում՝ զբոսաշրջության, կրթության, մշակույթի, սպորտի և հասարակական սննդի ոլորտում գնումներ անելու համար:
Պեկինի և Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում մանրածախ վաճառքի ծավալները մայրաքաղաքում կրճատվել են 20.4 տոկոսով, որը ցածր է ողջ երկրում գրանցված նվազման ցուցանիշից, որն է 16.2 տոկոս: