Պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում. կան զոհեր և վիրավորներ
Սիրիայի հյուսիսարևելյան Հասաքա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվամիջոցին:
Սիրիական գործակալության տվյալներով՝ ականապատ մեքենա է պայթել Ռաս էլ Այն քաղաքից հարավ ընկած շրջանում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանային հատվածում: Նշվում է, որ բոլոր զոհերն ու վիրավորները քաղաքացիական բնակչությունից են: