Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 400 000-ը
Ողջ աշխարհում «Քովիդ-19»-ով պայմանավորված հիվանդությունից մահացել է 400 070 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:
Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով առաջատարն աշխարհում ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է ավելի քան 111 հազար մարդ: Միացյալ Նահանգներին հաջորդում են Մեծ Բրիտանիան (40 465) և Բրազիլիան (35 211):
Մահացության բարձր ցուցանիշներ գրանցած երկրներից են նաև Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեքսիկան:
Վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 6.9 մլն-ը: Այս ցուցանիշով ևս առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ վարակվածների թիվը մոտենում է երկու միլիոնի:
Վարակման դեպքերի առումով երկրորդ տեղում է Բրազիլիան, որին հաջորդում են Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իտալիան: