Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 35 000-ը
Բրազիլիան կորոնավիրուսից մահացածների ցուցանիշով երկրորդն է աշխարհում, սակայն զոհերի թվի աճի տեմպերը հուշում են, որ շուտով հարավամերիկյան երկիրը կարող է գերազանցել նաև Միացյալ Թագավորությանը (ավելի քան 40 000)՝ հայտնվելով երկրորդ տեղում:
Այս մասին գրում է CNN-ը՝ հայտնելով, որ Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսից մահվան 1005 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 35 047-ի:
Բացի այդ, առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին մեկ օրում վարակման 30 830 դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 645 771 մարդ:
Ավելի քան 212 մլն բնակչություն ունեցող երկրում մինչ օրս մոտ մեկ միլիոն թեստավորում է կատարվել:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետևից իր երկիրը նույնպես կարող է դուրս գալ ԱՀԿ-ից: