Հրապարակվել է Իրանի ռազմածովային ուժերի կողմից սխալմամբ սեփական նավը խոցելու հետևանքները պատկերող տեսանյութը
Իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում են Իրանի ռազմածովայի ուժերի նավի՝ հրթիռով խոցման հետևանքները:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տեսանյութում երևում է վնասված տախտակամածով նավը, որից սև ծուխ է բարձրանում: Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ նավը կատարվածի հետևանքով չի խորտակվել և քարշակման միջոցով հասցվել է ափամերձ տարածք:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին Օմանի ծոցում անցկացվող զորավարժությունների ժամանակ, երբ Իրանի ռազմածովային ուժերին պատկանող Jamaran ականակիրը սխալմամբ հականավային հրթիռ է արձակել, որն էլ խոցել է իրեն օգնող Konarak նավը: Նավաստիներից 19-ը մահացել են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նավաստիների մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
اولین فیلم از #ناوچه_کنارک بعد از حادثه شب گذشته pic.twitter.com/PeoRdedbfw
— خبرگزاری صداوسیما (@iribnewsFa) May 11, 2020