Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից մահացության ցուցանիշով շրջանցել է Իտալիային՝ դառնալով առաջատարը Եվրոպայում և երկրորդը՝ աշխարհում
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 29․427-ի:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հավելելով, որ մահացության ցուցանիշով Միացյալ Թագավորությունը առաջատարն է դարձել Եվրոպայում և երկրորդն աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո: Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 29․315-ի, իսկ ԱՄՆ-ում՝ գերազանցել 70․000-ը:
Վերջին մեկօրյա մահացության ցուցանիշը Բրիտանիայում կազմել է 693 մարդ, Իտալիայում՝ 236:
Մեծ Բրիտանիայում, ընդհանուր առմամբ, վարակման 194․990 դեպք է գրանցվել: Երկրում 1․383․842 թեստավորում է իրականացվել: