Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Պետական կառավարման ողնաշարը կոտրելու ռուբիկոնը Դուք արդեն անցել եք, հեռանալու ժամանակն է, հետհաշվարկն սկսված է. Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիոկլ Փաշինյանին: Բաց նամակն ամբողջությամբ՝ ստորև․ 

«Չհիասթափված քաղաքացու Բաց նամակը երկրի վարչապետին
Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը

Գրել եմ երկար, գիտեմ ՖԲ ձևաչափ չէ, բայց գիտեմ նաև, որ ամեն մեկդ կգտնեք ձեր սիրելի հատվածը, իսկ իրականությունը շատերիդ դուր կգա։

Հարգելի Նիկոլ,

Հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն իրադարձություններին` տպավորություն է, թե Դուք հոգնել եք իշխանությունից, դուք հասկացել եք, որ փողոցն ու կաբինետը արմատապես տարբերվում են իրարից, ու ցանկանում եք հեռանալ:

Եթե իմ տպավորությունը ճիշտ է, և Դուք իրոք նման ցանկություն ունեք, ապա կցանկանայի մի քանի փաստարկ ներկայացնել, որոնք իրոք կամրապնդեն Ձեր ցանկությունը, իսկ եթե դա միայն իմ տպավորությունն է, ապա գուցե այդ նույն փաստարկները Ձեզ մոտ նման ցանկություն արթնացնեն: Սա իմ` Ձեզ ուղղված երրորդ նամակն է, և ենթադրում եմ՝ այն կլինի որպես երկրի վարչապետին ուղղված վերջինը, ու առհասարակ էլ վերջինը, իսկ թե ինչու` Դուք ինձնից լավ գիտեք: Ձեր հեռանալու հրամայականը գնահատելու համար չափազանց կարևոր նշանակություն ունի հասկանալ Ձեր ազդեցությունը առանցքային մի շարք երևույթների վրա:

Այսպես`

1) ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Դուք քաղաքական դիսկուրս ներմուծեցիք պաշտոնյային անհարիր բառերի մի ամբողջ խումբ՝ «վնգստալ», «բուդկա», «վեշերը հավաքել», «ասֆալտին փռել», «լափաման» և այլն՝ դրանով վիրավորելով ոչ թե Ձեր «սիրած» նախկիններին, այլ Ձեր ընտրազանգվածին՝ մտածելով, թե այդ մարդիկ միայն այդ լեզուն են հասկանում ու կիրթ չեն։ Ի դեպ, տպավորություն է, որ Դուք մարդկանց միջից ուզում եք վերացնել կիրթ ու կրթված լինելու ձգտումը։ Դա է վկայում Ձեր կադրային քաղաքականությունն ու բառապաշարը։

Ձեր իշխանությունը դեֆորմացիայի է ենթարկել դաստիարակություն, պատասխանատվություն, ամոթ, բարեկրթություն, ժողովուրդ և բազմաթիվ այլ հասկացությունները: Երկու տարի առաջ փոփոխության հույսով հրապարակում հավաքված ժողովուրդը Ձեր թեթև ձեռքով դարձավ հայհոյող, ատելություն շնչող ամբոխ, իսկ հետո Դուք սկսեցիք ժողովուրդ անվանել լրատվականների տակ մի կամ երկու կենտրոնից կառավարվող լկտի, վախկոտ ֆեյքերի բիոզանգվածին և իներցիայով նրանց միացող մի քանի իրական, սակայն ֆեյքացած ու դրսում, օրինակ, Թրամփից կամ Զոնսոնից գումար ստացող, բայց այստեղ ապրողներիս դասեր տվող կանանց ու տղամարդկանց մի մասի:

Ձեր իշխանության ու Ձեր աջակիցների (ֆեյքերի) հավաքական դեմքն է անպատասխանատվությունը, ամենակարևոր պահին անհետանալը ու անամոթությունը։ Ի դեպ՝ ֆեյքերին մի բան է միավորում՝ նրանք բոլորը Ձեր նկարով են՝ բոլորի մոտ ստեղծելով ասոցիացիա, որ հայհոյողը Դուք եք։ Մի զարմացեք ուստի Ձեր հանդեպ նման հարձակումների համար։ Դադարեցրեք ու ապաշխարեք։

2) ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Դուք աղավաղել եք թիմային աշխատանքի գաղափարը։ Եթե ամբողջ աշխարհում թիմային աշխատանքը ենթադրում է բարդ խնդիրների լուծում` բոլորի ջանքը, գիտելիքը, փորձառությունը մեկտեղելով, ապա ձեր իշխանության դեպքում ունի հետևյալ տրամաբանությունը` ամենաանհեթեթ, ամենասկանդալային և անհոդաբաշխ հայտարարություններն անում են թիմ հիշեցնող հանրույթի անդամները, որպեսզի այդ ֆոնին Ձեր խոսքը թվա հիմնավորված և կշռադատված։ Ցավոք Ձեր խոսքը հիմնականում չի տարբերվում այն մարդկանց խոսքից, ում զառանցանքները Դուք փորձում եք հիմնավորել:

Ամենավատը` թիմային աշխատանքի ձեր ընկալումը ենթադրում է խոչընդոտել, խանգարել, ստվերել այն թիմակիցներին, ովքեր փորձում են զբաղվել իրական աշխատանքով։ Ի դեպ, այդպիսի իրավիճակ է նաև Ձեր շարքային թիմակիցների մոտ` եթե մեկը մի նորմալ նախագիծ է գրում, ապա սկսվում են բանսարկություններ ու կեղտոտ խաղեր նրա դեմ: Ամենացցուն օրինակներից մեկը արտակարգ դրությունն է: Ակնհայտ է, որ պարետին խոչընդոտել փորձում են ԲՈԼՈՐԸ` Ձեզնից սկսած, առողջապահության նախարարին խոչընդոտում եք հիմնականում Դուք` ժողովրդին անլուրջ իմպուլսներ հաղորդելով, «կորոնավիրուսն ում շունն է» ոճով: Դրա համար էլ հարևան Վրաստանը շատ ավելի լավ վիճակում է, քան մենք:

3) ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Դուք մուտացիայի եք ենթարկել պետական կառավարման ողջ տրամաբանությունը: Եթե սկզբնական շրջանում Ձեզ բնորոշ էր ինտուիտիվ կառավարումը, ապա այժմ այն վերածվել է բնազդային կառավարման` առանց որևէ հաշվարկի, տրամաբանության, վերլուծության, ողջամիտ քննադատության հաշվառման:

Բնազդով զգում եք, որ ամեն ինչ վատ է, բայց «հպա՜րտ» քաղաքացու «ախտանիշը» թույլ չի տալիս ընդունել, որ Դուք և Ձեր Չկառավարումն է խնդիրը: Առաջ նայելու փոխարեն անընդհատ հետ եք նայում, պայքարում ստվերների դեմ, փնտրում և գտնում թշնամիներ: Եթե նժարին Դուք ու Ձեր թիմակիցն եք, ապա մեղավորը միշտ Ձեր թիմակիցն է: Եթե նժարին Ձեր ապիկար որևէ թիմակից է ու շարքային պետական ծառայող, ապա միշտ մեղավոր է այդ ծառայողը, իսկ առավել համոզիչ լինելու համար այդ պետական ծառայողը մի թեթև լայվով դառնում է նախկին համակարգի սպասարկու, դավաճան, գործակալ ու էլի նման` Ձեր շուրթերից այլևս այնքա~ն անլուրջ դարձած բառեր: Օրինակ` Տաթևիկ Ռևազյանի կազմաքանդած ավիացիան և Աֆրիկան, օրինակ՝ Ձեր խոսնակը, «մենք ռեք ենք» արտահայտությունը ու հայտնի չստացված կադրերը:

Պարոն վարչապետ, պետական կառավարման ողնաշարը կոտրելու ռուբիկոնը Դուք արդեն անցել եք: Դուք թշնամիներ փնտրելու Ձեր մոլուցքին հավատարիմ՝ ուզում եք ազատվել նաև ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող արդեն միջին օղակի պրոֆեսիոնալներից` նրանց տարբերվող կարծիքը որպես հակահեղափոխություն պիտակելով: Ձեր «շնորհիվ» շարքային ֆեյսբուքյան ստատուսչի իրեն վաստակավոր քաղաքական գործիչ է համարում՝ նվազագույնը նախարարի պորտֆելով։ Առավել անգրագետները՝ պատգամավորի են ձգտում։

4) ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Դուք մոտ եք ժողովրդին ու միաժամանակ այնքան հեռու: Եթե խոսքը վերաբերում է ոչ էական թեմայի, Դուք ժամերով կարող եք խոսել` դա անելով այգաբացից մինչև ուշ երեկո: Ընդ որում, մարդիկ լսում են Ձեզ, որ խնդրի լուծում առաջարկեք, ոչ թե պատմեք, թե ինչու չեք կարող լուծել այդ խնդիրը, օրինակ՝ կոմունալներ, օրինակ՝ մարտի 26-ից հետո աշխատանք կորցրած բազմաթիվ մարդիկ, օրինակ՝ բիզնես, որին Դուք այդպես էլ անձամբ չկանչեցիք ու հարցնեք՝ իսկ ձեզ ի՞նչ է պետք, որ դիմանաք (գումար, ռոյալթիի հետաձգում, հարկային արտոնություն և այլն): Բայց Դուք այնքան անհասանելի եք, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանն ու Արցախի հարցին։ Տես` արցախյան հարցում փուլային, թե փաթեթային տարբերակի վերաբերյալ բացակա դիրքորոշումը:

5) ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎՈՒՆՔ

Ձեր մուտացիայի շնորհիվ արդարությունը արիստոտելյան հավասարեցնող և բաշխողից դարձավ ընտրովի: Արդարություն «վերականգնելիս» ստացվեց` Դուք ունեք Ձեր սրտի «թալանչիներ», որոնց Դուք ներել եք, ու մոռացել (այդ թվում՝ երեսուն տարվա թալանի), և թշնամի «թալանչիներ», որոնց թալանածը պետք է կոպեկ առ կոպեկ հետ բերվի:

Ձեր օրոք իրավական դասական հասկացությունները անճանաչելիորեն աղճատվեցին. պարզվեց, որ մեկ հոգով` էլեկտրոնային համակարգով կարելի է իշխանություն յուրացնել, սահմանադրական կարգի պահպանման պատասխանատուն կարող է այդ նույն սահմանադրական կարգը տապալել, իսկ սեփական բանկային մեկ հաշվից մյուսին գումար փոխանցելով էլ՝ ապօրինի հարստանալ:

6)ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

«Հեղափոխությունից» հետո ամենաշատը դեֆորմացիայի ենթարկվեց հենց այս գաղափարը: Սկզբում կոռուպցիայի դեմ պայքարը նման էր էժան սերիալի, որի ամեն հաջորդ մասը նախորդից ավելի վատն էր ու պակաս ազդեցիկ: Հետո դարձավ մի քանի անգամ կրկնած սերիալի նման կանխատեսելի, ձանձրացնող ու անիմաստ: Հետո փոխվեց կոռուպցիայի մեխանիզմը՝ պարզվեց, որ ինչ «հետ եք բերել» կոռուպցիայի դեմ պայքարով, ձեր իշխանության անգամ առաջին էշելոնի ապիկարների պարգևավճարներին չի բավարարում:

Մի բան ասեմ` հիշեք հետոյի համար. օրինական չի կարող համարվել այն գումարը, որը տրվում է ոչ մի արդյունք չցուցաբերած պաշտոնյային որպես ավանս: Մնացած օդում կախված լուրերի մասին (Ձեր մի շարք թիմակիցների՝ ԱՄՆ-ում հիմնած տարբեր բիզնեսներ և այլ) չեմ խոսում` Ձեզ չնմանվելու համար:

Պարո՛ն վարչապետ,

Յուրաքանչյուրի անհատի, իսկ հատկապես պետական պաշտոնյայի համար կենսական է սխալներից դասեր քաղելը, սեփական վարքագիծը փոխելու ունակությունը։ Ես, օրինակ, հետադարձ հայացք գցելով իմ պետական ծառայության ժամանակահատվածին, գիտակցում եմ, որ որոշ դեպքերում պետք էր վարվել այլ կերպ, լինել ավելի շրջահայաց կամ անհանդուրժող ու մի շարք հարցերի վերաբերյալ ցուցաբերել այլ մոտեցում: Իշխանությունից ընդդիմության անցման փաստը և ժամանակին թույլ տված սխալներս դիտարկում եմ որպես մեծագույն դաս և նախազգուշացում` հետագայում դրանցից խուսափելու համար։

Այդ սխալների համար ներողություն էլ հայցելու ունակ եմ, այս նամակն էլ արժե այդպես ընկալել: Ցավոք, սակայն, Ձեզ ու Ձեր վարքագիծը նայելով՝ տպավորություն է, թե Դուք Ձեզ համարում եք բոլոր հարցերում միակ ճիշտը: Չտեսնելով սեփական սխալները` Դուք աստիճանաբար մուտացիայի եք ենթարկում իրականությունը։ Դուք փորձում եք կերտել այլընտրանքային իրականություն, խեղում եք ամեն ինչ, պատրաստ եք անգամ վերաձևակերպել ֆիզիկայի օրենքները, միայն թե չընդունեք, որ սխալ եք…

ԲԱՅՑ, ԱՎԱՂ, իրականությունը չի փոխվում՝ ով և ինչ էլ անի: ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ հիմնադիր նախագահ է, իրականություն է այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սեփական կյանքը վտանգելու գնով հող ազատագրած Արցախի հերոսներ են, իրականություն է այն, որ Կարեն Կարապետյանը Ձեզ այնպիսի տնտեսական ցուցանիշներ թողած վարչապետ է, որը Դուք այդպես էլ չեք կարողանում գերազանցել, ասեմ ավելին` չեք էլ կարողանալու, իրականություն է այն, որ Դուք ժողովրդի հույսերը համախմբելով իշխանափոխություն իրականացրած ու վարչապետ դարձած անձ եք, իրականություն է այն, որ Միքայել Մինասյանը ՀՀ նորանկախ պատմությունը աննախադեպ ու բացառիկ պատմական փաստով հարստացրած դեսպան է, իսկ Արթուր Վանեցյանը` Ձեր մասին իրականությունը իմացող նախկին պաշտոնյա:

Իրականությունն այն է, որ Ապրիլյանը հաղթանակ էր: Իրականություն է այն, որ Հին ու Նոր Հայաստան չկա: Իրականություն է այն, որ այսօրվա նորերի մեջ ամենաշատն են նախկին իշխանությունից սնվածները, իրականություն է այն, որ օլիգարխներ եղել են ու կան, իրականություն է այն, որ կոռուպցիա եղել է ու կա։ Իրականություն է այն, որ Ձեր թիմը հիմնականում մեծամիտ է ու տգետ` սովորելու ոչ ունակ: Իրականություն է այն, որ Դուք շատ եք ստել ու ստում: Իրականություն է այն, որ կան նախկին պաշտոնյաներ, ովքեր արժանի են պատժվելու: Իրականություն է այն, որ սխալ է, որ ես հիմա եմ ասում այդ մասին, թեև մտածել եմ այդպես միշտ: Ու այսպես շարունակ….

Մի գաղտնիք բացեմ`

Այս ամենով հանդերձ` ոչ ոք Ձեզնից չի ուզում վերցնել իշխանությունը, Դուք ՀՀ քաղաքացիներին պարտք ունեք վճարելու, ասեմ ավելին` ես ուզում եմ, որ այն պահին, երբ Դուք իշխանություն չունենաք, Հայաստանում գրեթե չլինի մարդ, ով հավատա, որ Դուք ուզում էիք լավ բան անել, բայց Ձեզ չթողեցին: Իրականություն պետք է լինի այն, որ Դուք ուղղակի չկարողացաք: Եթե լինի հակառակը ու Դուք սթափվեք, ու ի հեճուկս բազմաթիվ Չհիասթափվածների` հեղափոխական-մշտական ընդդիմադրից դառնաք վարչապետ. ես միայն ուրախ կլինեմ:

Կնշանակի` որոշել եք կանգնեցնել պետության մուտացիայի ու գահավիժման սրընթաց ընթացքը: Եթե ոչ, ապա Դուք կհեռանաք Ձեր կամ ժողովրդի, այլ ոչ՝ ամբոխի որոշմամբ:

Հետհաշվարկը սկսված է:

Հ.Գ. Միակ բանը, որ Դուք մուտացիայի չեք ընթարկել, երեսպաշտությունն է` այն մշտական մեղք է: Ձեր թիմակիցները առավելագույն հմտությամբ են կիրառում այն: Ու ամեն անգամ, երբ իրենք արտաբերում են վիրավորանք, հայհոյանք, սրբություն, մայր, երեխա, ընտանիք բառերը, մեծ ցանկություն է առաջանում տեղադրել երկու տարի առաջ մեր բակ եկած լկտի հանրույթի վանկարկումների ու պահվածքի տեսանյութը: Նրանք ինձ մեղադրում էին այն մարդկանց արարքների համար, որոնք այսօր կողքիդ են, Նիկո՛լ: Բայց չեմ անում` հարգելով ընտանիքիս զգացմունքները: Խաղաղություն Ձեզ ու Ձեր ընտանիքին, հարգելի՛ Նիկոլ:

Հարգանքով` Ձեր երբեմնի գործընկեր Արփինե Հովհաննիսյան

Հ.Գ.1 Գրեթե ցանկացած հեռացող իշխանություն փորձում է առավել վայրագ ու անխնա կերպով օգտագործել իրավապահ համակարգը ու դատական իշխանությունը: Մատաղացու դառնալը յուրաքանչյուրի անհատական ու գիտակցական որոշումն է: Առաջիկա օրերին այս մասին առավել մանրամասն կխոսենք»:

 

 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Ниже воды: как идет обновление подводного флота России



VIP

Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ




Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Новости 24 часа

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.



Game News

По аниме и манге «Кайдзю № 8» выпустят PC и мобильную игру — Kaiju No. 8 THE GAME



Москва

BIA Technologies повысила производительность сборки специй в компании FOSFOREL на 15%



News Every Day

Vavada Casino: a Leader in the Online Gaming Industry



Происшествия

В Коми ввели штрафы за «склонение к абортам»



Москва

«Замер цен на продукты». В Севастополе нашли самую дешёвую пюрешку



Валерий Гергиев

Про царя в голове: Гергиев привез в «Большой» «Ивана Сусанина»



Москва

В июне пятеро жителей Волгоградской области заразились смертельно опасным ботулизмом



Большой шлем

Рублёв и еще два российских теннисиста не сыграют на Олимпиаде в Париже



Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



Сергей Собянин

Сергей Собянин. Главное за день



Симферополь

Аварийное отключение электроэнергии произошло почти в тридцати населенных пунктах Крыма



Москва

Галина Ржаксенская впервые стала участником ПМЭФ в Санкт-Петербурге



Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Кинопродюсер.



Москва

Роспотребнадзор: заражённые ботулизмом продукты производились рядом со свалкой

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net