Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 1.8 միլիոնը. Worldometers
Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 1.8 միլիոնը: Ինչպես երևում է worldometers կայքի պարբերաբար թարմացվող տվյալներից, Covid-19-ի համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 1 803 579 մարդ:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը կազմում է 110 827 մարդ, ապաքինվել է 412 356-ը, ակտիվ վարակակիր են 1 280 396-ը:
Մահացության ցուցանիշը բարձր է ԱՄՆ-ում (20 637), Իտալիայում (19 468), Իսպանիայում (16 972), Ֆրանսիայում (13 832), Մեծ Բրիտանիայում (10 612), Իրանում (4 474):