Մենք կհաղթահարենք այս մարտահրավերը համբերատարությամբ, հավատով և հոգատարությամբ. բրիտանացի վարչապետը տեսաուղերձ է հղել ժողովրդին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսաուղերձ է հղել բրիտանացիներին:
«Ինձ համար բարդ է բառեր գտնել՝ արտահայտելու իմ պարտքը բժիշկներին կյանքս փրկելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միլիոնավոր և միլիոնավոր մարդկանց, տանը մնալու ջանքերը հատուցվում են: Այսօր մենք կհաղթահարենք այս մարտահրավերը համբերատարությամբ, հավատով և հոգատարությամբ, ինչպես շատ ուրիշներն ենք հաղթահարել անցյալում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Վերջինս ընդգծել է, որ Զատիկին առաջնընթաց է արձանագրվում կորոնավիրւսի դեմ ազգային պայքարի հարցում: «Մենք դեռ չենք հաղթել մեր թշնամուն, սակայն առաջընթաց ենք գրանցել ազգային ճակատամարտում, քանի որ բրիտանացի ժողովուրդը կարողացել է կենդանի վահան դառնալ՝ համախմբվելով ազգային առողջապահության համակարգի շուրջ: Վերջին օրերին ես անձամբ եմ տեսել բժիշկների, բուժքույրների և առողջապահության ոլորտում աշխատող բոլոր մարդկանց նվիրվածությունը»,- հավելել է Ջոնսոնը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: