Գիտափորձի մասնակիցը պատմել է՝ ինչպես են տեղի ունենում պատվաստանյութերի փորձարկումները մարդկանց վրա. РИА Новости
ՌԴ վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի գիտաշխատող Ալեքսեյ Կաբանովը Россия 1 հեռուստաալիքի համար պատրաստվող «Վտանգավոր վիրուս-2» ֆիլմում պատմել է, թե ինչպես են հակավիրուսային պատվաստանյութերը փորձարկվում մարդկանց վրա:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ Կաբանովի խոսքով՝ բոլոր ցանկացողները հրավիրվում են սքրինինգ անցնելու: Ինքը ևս մասնակցել է հետազոտություններին որպես կամավոր: Սքրինինգից հետո նրանք, ովքեր առողջական վիճակով համապատասխանում են փորձարկումներին, համապատասխան փաստաթղթեր են ստորագրում և պատվաստում են անցնում: Կա հատուկ բաժանմունք սուր վտանգավոր վարակների համար, այնտեղ էլ անցկացնում են այդ հետազոտությունները, այնտեղ ենք մենք պատվաստվել: Մենք այնտեղ մեկ օրվա ընթացքում գտնվել ենք բժշկի վերահսկողության տակ»,- նշել է մասնագետը:
Այդ ընթացքում փորձի մասնակիցների ջերմաստիճանը պարբերաբար չափվում է: Այնուհետև նրանց ուղարկում են տուն, սակայն նրանք պետք է կանոնավոր կերպով ներկայանան ստուգումների: Բացի այդ, կամավորները ևս ֆիքսում են իրենց վիճակի փոփոխությունները:
Գիտափորձերի բոլոր մասնակիցներին բաժանում են երեք մասի: Առաջին խմբին ներարկում են դեղամիջոցի ոչ մեծ չափաբաժին, երկրորդ խմբին՝ ավելի մեծ չափաբաժին, իսկ երրորդ խմբի անդամներին երկու անգամ են պատվաստանյութ ներարկում, երկու անգամն էլ առավելագույն չափաբաժիններով:
Ռուսաստանում հունիսից կսկսեն մարդկանց վրա փորձարկել COVID-19-ի պատվաստանյութերը: Փորձարկումներին մասնակցելու համար 60 կամավորի են հավաքել, որոնց թվում՝ 6 գիտնականներ, որոնք մշակել են պատվաստանյութը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 100 000-ը: