Վաճառքի է հանվել արքայադուստր Դիանայի՝ Բահամյան կղզիներում գտնվող հանգստյան տունը (լուսանկարներ)
Վաճառքի է հանվել արքայադուստր Դիանայի լողափյա տունը Բահամյան կղզիներում, որը համալրված է լողավազանով, հինգ ննջասենյակներով, բացօթյա պատշգամբով և ափի երկայնքով ձգվող 55 մետր սեփական տարածքով:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, արքայադուստր Դիանան այդ տանը հանգստացել է 1993 թվականին իր որդիների՝ Ուիլյամի և Հարիի հետ անցկացրած արձակուրդի ժամանակ: Տունն այժմ վաճառվում է 12.5 մլն դոլարով:
Վաճառքի կազմակերպիչը Christie's աճուրդի տան ստորաբաժանումն է՝ համանուն միջազգային անշարժ գույքի գործակալությունը:
Ինչպես նշվում է տան նկարագրության մեջ, առանձնատունը հոյակապ լողավազան ունի, թեև լողափը գտնվում է տնից մոտ 50 մետր հետավորությամբ: