Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք է գրանցվել . РИА Новости
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5138-ով՝ վարակվածների ընդհանուր ցուցանիշը համաճարակի բռնկման օրվանից հասցնելով 52 167-ի:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային, սա վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշն է, որը մեկ օրում գրանցվել է Թուրքիայում: Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին հաղորվող տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել էր կորոնավիրուսի վարակի տարածման ամենաարագ տեմպը ողջ աշխարհում:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մեկ օրում 95 մարդ է մահացել: Մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 1101-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում: Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 107 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 1.7 մլն-ը: