Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 242-ի. РИА Новости
Վրաստանում կորանվիրուսով վարակվածների թիվը հասել է 242-ի, ապաքինվել է 57 մարդ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հիվանդության վերահսկման հատուկ կայքում:
Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն են հայտարարել երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, ինչպես նաև պարետային ժամ են հայտարարել 21:00-ից մինչև 06:00-ն: Երկրում բնակվող 70-անց մարդկանց արգելվում է տանից դուրս գալ, եթե մոտակա խանութ կամ դեղատուն չեն գնում: Իսկ մեքենայով երթևեկողները պետք է հատուկ կանոնների հետևեն, ինչպես օրինակ՝ մեքենայում առավելագույնը երեք մարդ կարող է գտնվել:
Վրաստանում մինչ օրս մահվան երեք դեպք է արձանագրվել, կարանտինի ռեժիմում 4856 մարդ է գտնվում:
Երկրի առողջապահության նախարարությունից նշում են, որ կորոնավիրուսի համավարակի պիկը սպասում են ապրիլի երկրորդ կեսին: