Օքսֆորդի համալսարանի պատվաստաբանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր է, որ սեպտեմբերին պատրաստ լինի․ The Times
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է արդեն սեպտեմբերին պատրաստ լինել, այս մասին հայտնում է The Times հրատարակությունը՝ հղում տալով հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի փորձագետ, պատվաստաբան Սարա Գիլբերտի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա պետք մյուս երկու շաբաթների ընթացքում իրականացվեն։
«Հիմնվելով այս տեսակի պատվաստանյութի վրա մեր կատարած աշխատանքի վրա՝ կարծում եմ, որ մեծ հավանականություն կա, որ սա աշխատող տարբերակ կլինի»,- նշել է գիտնականը։
Գիլբերտը նաև հավելել է, որ պատվաստանյութը աշնանը ստեղծելը «գրեթե հնարավոր է, եթե ամեն բան հրաշալի անցնի», սակայն որևէ մեկը չի կարող խոստանալ, որ դա աշխատող տարբերակ է լինելու։
«Դա պարզապես ենթադրություն չէ, ամեն շաբաթվա հետ ավելի շատ տեղեկություն ենք ստանում․․․ ես կասեի, հավանակնությունը 80 տոկոս է․․․ դա իմ անձնական կարծիքն է»,- ընդգծել է Գիլբերթը։