Բրիտանացի պաշտոնյան պատմել է Բորիս Ջոնսոնի ինքնազգացողության մասին. CNN
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության գանձապետ Ռիշի Սունակը՝ նշելով, որ Ջոնսոնը կարողանում է նստել անկողնում և շփվում է բուժանձնակազմի հետ: Պաշտոնյայի խոսքով՝ վարչապետի ինքնազգացողությունը բարելավվում է:
Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 7000-ը. մեկ օրում մահվան ռեկորդային՝ 938 դեպք է արձանագրվել: