Քաղաքապետը պետք է իմանա՝ արտակարգ դրության պայմաններում բնակիչների համար ինչ անի, բայց անգամ ախտահանման պատշաճ աշխատանքներ չեն արվում. Էրեբունու հանրակացարանի բնակիչներ (տեսանյութ)
Քաղաքապետին արտակարգ դրության պայմաններում բնակիչների վիճակը չի հետաքրքրում, շենքերում անգամ պատշաճ ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Էրեբունու հանրկացարանային շենքերից մեկի բնակչուհին:
«Էրեբունին, ինչպես միշտ, անտեսված է, հանրակացարանների մուտքերը և վերելակները չեն ախտահանվում, պատշաճ աղբահանություն չի իրականացնում, արտակարգ դրությունից հետո ընդամենը մեկ աշախատակից է եկել աստիճանները թեթևակի ավլել ու գնացել: 15-20 օր է փակված ենք տանը, ո՛չ թաղապետից, ո՛չ քաղաքապետից ոչ մի բան չենք տեսել: Քաղաքապետը պիտի իմանար, թե ինչ անի քաղաքացու համար, էն ժամանակ, որ պայքարում էինք իրենք դառնային՝ նրա համար, որ ժողովուրդը նորմալ ապրի, բանից պարզվում է՝ չի լինում այդպես: Ամբողջ շենքի կեսը շատ վատ ապրող նպաստառու, օրավարձով աշխատողներ են, ոչ ոքի չեն հարցնում էս պայմաններում ինչպես եք ապրում»,-ասաց նա:
Բնակիչներից մեկը նշեց, որ փորձում են սեփական ուժերով շքամուտքերի, վերալակների ախաահանում իրականացնել:
«Չգիտենք՝ ինչքան պիտի սպասենք համատիրությանը, դրա համար ես եմ արել, բայց ջուր, ժավել փչելով ոչինչ էլ չի լինի»,-ասաց նա:
Բնակիչները պատմում էին արտակարգ դրությունից հետո առաջացած սոցիալական խնդիրների մասին, որոնք դեռևս չգիտեն ինչպես են լուծվելու: Նրանք նաև չգիտեին՝ արդյո՞ք կկարողան օգտվել սահամանված ծրագրերից, իրենց տվյալները դեռ օնլայն չէին լրացրել:
Մանրամասները՝ տեսանյութում