Կյանքի ու մահվան պայքար այծքաղի, կոկորդիլոսի և գետաձիու միջև. Աֆրիկայում տեսախցիկը ֆիքսել է կրկնակի հարձակման տեսարանը (տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային պարկում տեսախցիկն ուշագրավ տեսարան է ֆիքսել՝ կենդանական աշխարհի երեք ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, այծքաղը գիշատիչներից պաշտպանվելու համար ստիպված բարձրացել է փոքր կղզյակի վրա և երկար ժամանակ չէր համարձակվում ափ վերադառնալ մոտակայքում լողացող կոկորդիլոսների և գետաձիերի պատճառով:
Երբ այծքաղը, այնուամենայնիվ, ցատկում է ջուրը՝ լողալով դեպի ափ, կոկորդիլոսը հետապնդում և բռնում է կենդանուն: Նույն պահին էլ մոտակայքում գտնվող գետաձին հարձակվում է կոկորդիլոսի վրա:
Հարձակումից հետո բոլոր կենդանիները ջրի տակ են անցնում, սակայն վայրկյաններ անց գետաձին գլուխը դուրս է հանում ջրից առանց կոկորդիլոսի և այծքաղի: Գետաձիուց մի քանի մետր այն կողմ պղպջակներ են նկատվում ջրի մակերեսին: Տեսանյութի նկարագրության մեջ նշվում է, որ կոկորդիլոսը, հավանաբար, փրկվել է և իր հետ ջրի տակ տարել իր որսին: