Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչները ահազանգում են առևտրի կենտրոն կառուցելու համար ծառահատումներ են փորձում իրականացնել
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի թիվ 4 և 6 շենքերի բնակիչները ահազանգում են՝ շենքեի հարակից տարածքում առևտրի կենտրոն կառուցելու համար պատրաստվում են ծառահատում իրականացնել: Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից Օֆելյա Քոչարյանն ասաց, որ այսօր ոստիկանների ուղեկցությամբ ցանկացել են ծառահատում իրականացնել, սակայն շենքերի բնակիչները թույլ չեն տվել:
«Վաղն էլ գալու, վաղն էլ թույլ չենք տալու: Դեռ փետրվարի 21-ին քաղաքապետարանում մեզ քննարկման էին հրավիրել Վռամ Կոստանյան 4/55 հասցեում խանութի կառուցման հետ կապված առաջարկություններ ներկայացնելու համար, մենք նշել էինք, որ ծառահատումներին դեմ ենք, հանդիպմանը մասնակցում էր Քաղաքաշինության բաժնի պետը, մեզ վստահեցրեցին, որ ծառահատումներ չեն իրականացվի: Հիմա , եթե շենքի բոլոր բնակիչները դուրս գան չթողեն, պիտի ասեն, որ զանգվածային միջոցառումեր թույլ չի տրվում անցկացել, բա թույլ տանք ծառահատում իրականացվի՞»,-ասաց նա:
Բնակիչը մանրամասնեց, որ փետրվարին, բացի քաղաքաշինության վարարության պետի հետ հանդիպումից հանդիպում են ունեցել նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, ով ևս վստահեցրել է, որ ծառահատումներ չի իրականացվելու:
«Մենք խոստումների ձայնագրությունը ունենք, փորձում են օգտվել արտակարգ դրությունից և բնակիչներին փաստի առաջ կանգնեցնել»,-ասաց նա: