Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում արգելել են հարսանիքները և հոգեհացի արարողությունը
Վրաստանում սահմանված արտակարգ դրությամբ պայմանավորված արգելել են հոգեհանգիստներ անցկացնել, հարսանիք անել, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնք ենթադրում են մարդկանց մեծ թվով կուտակումներ հանրային վայրերում:
Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, համապատասխան որոշումը հրապարակել է Վրաստանի կառավարությունը: Նոր կանոնակարգի համաձայն, որը սահմանվում է արտակարգ դրության ժամանակ, արգելվում են սոցիալական միջոցառումները, որոնց տասնյակից ավել մարդիկ կարող են հավաքվել:
Սահմանափակումը չի տարածվում մարդկանց հավաքման վրա բուժհաստատություններում, պաշտպանական կառույցներում և հանրային հաստատություններում, իրավապահ մարմիններում, որոնք կատարում են իրենց պարտականությունները:
Արգելքը չի վերաբերում նաև հասարակական տրանսպորտին և շինարարական աշխատանքների կատարմանը:
Որոշման մեջ ասվում է, որ այն մասնավոր հաստատությունները, որոնց վրա չի տարածվում արգելքը, պետք է ապահովեն մարդկանց միջև 2 մետր հեռավորության պահպանումը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ վրաց վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզի ադրբեջանաբնակ Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ ռեժիմ է հաստատվել: