Տոկիոյի օլիմպիական խաղերը կհետաձգվեն․ ՄՕԿ-ի անդամ
ՄՕԿ-ի անդամ Դիք Փաունդը հայտնել է, որ Տոկիոյի ՕԽ-ի հետաձգման որոշումն արդեն կայացված է:
«Իմ ունեցած տեղեկության համաձայն, կորոնավիրոսի պատճառով ՕԽ-ի մեկնարկը հուլիսի 24-ին չի տրվի: Որոշումն արդեն կայացված է, իսկ այժմ մնացած մանրամասներն են քննարկվում»,-ասել է Փաունդը: