ԱՄՆ-ում գնդակահարել են ռեփեր Pop Smoke-ին (տեսանյութ)
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գնդակահարել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին, հայտնում է Daily Mail պարբերականը:
Տեղեկության համաձայն` Pop Smoke կեղծանվամբ հանդես եկող Բաշար Բարաք Ջեքսոնին սպանել են իր տանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ առավոտյան 4:30-ին (Երևանի ժամանակով` 16:30-ին):
Ոստիկանության տեղեկությունների համաձայն` երկու դիմակավորված տղամարդ ներխուժել է ռեփերի առանձնատուն և մի քանի կրակ արձակելուց հետո մահացու վիրավորում հասցրել աստղին:
Հանցագործները փախել են դեպքի վայրից, իսկ ավելի ուշ հիվանդանոցում հայտնի է դարձել, որ երգիչը մահացել է:
Նրա սպանության պատճառները հայտնի չեն: Տեղեկություններ չկան նաև, թե արդյո՞ք նա ծանոթ է եղել հանցագործների հետ: Ոստիկանությունը ենթադրում է, որ ռեփերին սպանել են գողության փորձի ժամանակ: