Ճապոնիայում 5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայում 5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 21:07 րոպեին: Էպիկենտրոնը գտնվել է Ուսիկու քաղաքից 6 կմ դեպի արևմուտք: Օջախը գտնվել է 69,7 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: