Տոտենհեմի պաշտպանը կարող է հայտնվել Միլանում
Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեի ծառայություններով, հաղորդում է Sky Sports-ը:
Նշվում է, որ ակումբները արդեն սկսել են բանակցությունները և մտադիր են գործարքը ավարտել առաջիկա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Օրյեն Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում ՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ: