Թրամփը նոր պատճառաբանություն է բերել իրանցի գեներել Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նրանց, ովքեր անդադար հարցնում են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատճառների մասին:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ամերիկացի առաջնորդը նոր բացատրություն է գտել իրանցի գեներալի սպանությանը: Նրա խոսքով՝ Սոլեյմանին հանրահայտ ահաբեկիչների թվում էր ընդգրկված:
Թրամփը հաստատել է, որ Սոլեյմանին վաղում ներառված է եղել ԱՄՆ ցուցակներում:
«Այդ մարդը վատ էր խոսում մեր երկրի մասին»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածների հետևանքով: