Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ ընթացող բողոքի ակցիաներն ավարտվել են
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատանմոտ բողոքի ակցիա իրականացնողները ցրվել են. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ակցիայի մասնակիցները դուրս են գալիս «Կանաչ գոտուց», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 31-ին ցուցարարները գրոհել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը՝ ի նշան անօդաչու թռչող սարքերով Իրաքում և Սիրիայում շիական խմբավորումների դեմ իրականացված հարձակման:
Այսօր ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր Իրաք 750 ամերիկացի զինծառայողներ ուղարկելու մտադրության մասին: