Երեւանում բախվել են 58-ամյա վարորդի Opel-ն ու 24-ամյա վարորդի մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ.shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, մոտոցիկլի եւ ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երեւանում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 18:00-ի սահամններում Բաղրամյան պողոտայի 84/1 հասցեի դիմաց բախվել են Երեւան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 58-ամյա Լեւոն Բաղոյանի վարած Opel մակնիշի 26 DP 401 համարանիշի եւ Երեւան քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդուարդ Ալեքսանյանի վարած «Hayasa» մակնիշի AS 273 hամարանիշի մոտոցիկլը:
Բախման հետեւանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Է. Ալեքսանյանն ու նրա ուղեւոր, Երեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Դավիթ Ազիզբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: