Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ Աշտարակում շենքի տանիքում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու կախված դի. shamshyan.com
Այսօր, հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի 60 շենքի տանիքում տղամարդու դի կա կախված։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամանել է նաև Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Ոստիկանները նշված շենքի տանիքում հայտնաբերել են 37-ամյա Ս․ Ասլանյանի դին։
Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: