Սուդանում երկու ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
Սուդանում երկու միջքաղաքային ավտոբուսների բախման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 22-ը վիրավորվել են: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al-Intibah-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել երկրի հարավային Սպիտակ Նեղոս նահանգի մայրուղու վրա: Ավտոբուսներից մեկը Խարտումից ուղևորվում էր դեպի Կոստի քաղաք, մյուսը՝ հակառակ ուղղությամբ:
Պատահարը, ոստիկանության տեղեկության համաձայն, տեղի է ունեցել արագության գերազանցման և վարորդներից մեկի կողմից երթևեկության կանոնների խախտման պատճառով: