Մեր գերխնդիրն այսօր պետք է լինի Արցախի ու Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների ամրապնդումը. Սասուն Միքայելյան
Մեր գերխնդիրն այսօր պետք է լինի Արցախի ու Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների ամրապնդումը։ Այսօր News.am–ի հետ զրույցում ասել է Արցախի անկախության օրվա առթիվ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Ամեն հարաբերություններում իրար ներելով ու զիջելով պետք է առաջ գնանք, որովհետև այն, ինչ ձեռք ենք բերել կյանքի, արյան, տղերքի կյանքի գնով, պետք է կարողանանք տանել կայուն ամրապնդման»,- ասաց նա։
Միքայելյանը նշեց, որ պատերազմի հետ կապված հիշողություններ շատ ունի։ Նա պատմեց՝ օր է եղել, որ 2 անգամ ստիպված են եղել շտաբ փոխել, քանի որ շտաբերը խոցվել են հակառակորդի կողմից։ «Այսօր շատ մարդիկ, որոնք պատերազմը չեն տեսել ու զգացել, գիտեն, թե արշալույսները միշտ են այստեղ խաղաղ եղել։ Տա Աստված, որ միշտ արշալույսները խաղաղ լինեն։ Մենք՝ որպես պատերազմ անցած մարդիկ, խաղաղությունը գնահատում ենք, քանի որ տեսել ենք պատերազմի դառնությունը»,- շարունակեց Սասուն Միքայելյանը։
Ըստ Միքայելյանի՝ նախկին ու ներկա Ստեփանակերտի միջև տարբերությունը մեծ է, ավելին՝ համեմատելի չէ։