Օսկարակիր դերասան Ռամի Մալեքն ընկերուհու՝ Լյուսի Բոյնթոնի հետ ընթրել է Վենետիկում (լուսանկարներ)
Օսկարակիր դերասան Ռամի Մալեքն ընկերուհու՝ բրիտանացի դերասանուհի Լյուսի Բոյնթոնի հետ ռոմանտիկ ընթրիք է ունեցել Վենետիկում, գրում է Daily Mail-ը:
Եգիպտական ծագմամբ ամերիկացի դերասանն ընկերուհու հետ այցելել է տեղական ռեստորաններից մեկը:
38-ամյա Մալեքը կրել է սև կոստյում և սպիտակ վերնաշապիկ, իսկ Բոյնթոնը՝ մարմնագույն զգեստ և համապատասխան պայուսակ:
Նշենք, որ զույգը ծանոթացել է լեգենդար Queen ռոք խմբի և դրա վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մասին կենսագրական «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի նկարահանման հրապարակում: Ինչպես հայտնի է՝ Ռամի Մալեքը հանդես է եկել Ֆրեդի Մերկուրիի, իսկ Լյուսի Բոյնթոնը՝ Ֆրեդիի անկրկնելի մուսայի, ընկերոջ, բարեկամի և սիրու՝ Մերի Օսթինի դերում:
Ռամի Մալեքն իր փայլուն կատարման համար «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի: