«Լեհաստանն ԱՄՆ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցման նախաշեմին է». ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ-ն Լեհաստանին կընդգրկի առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրում (ծրագիրն օտարերկրյա քաղաքացիներին ԱՄՆ-ի տարածքում իննսունօրյա մուտքի հնարավորություն է տրամադրում)՝ Լեհաստանի կողմից անհրաժեշտ չափանիշները բավարարելու դեպքում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ նախատեսված բանակցություններից առաջ, գրում է ТАСС գործակալությունը:
Փենսի խոսքով՝ Լեհաստանը մոտենում է առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի չափորոշիչների բավարարմանը:
«Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ԱՄՆ-ն Լեհաստանին կներկայացնի որպես այդ ծրագրի հավակնորդի, երբ կիրականացվեն բոլոր չափորոշիչները»,- Փենսի խոսքերն է փոխանցում Լեհաստանի մամուլի գործակալությունը: