Նավասը ժամանել է ՊՍԺ-ի գրասենյակ՝ պայմանագիր կնքելու
Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը ժամանել է ՊՍԺ-ի գրասենյակ՝ պայմանագիր կնքելու փարիզյան ակումբի հետ: Այս մասի հաղորդում է Get French Football News-ը՝ հղում կատարելով BeIn Spors-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը կկազմի 13,5 մլն եվրո: Գործարքի մեջ կներառվի նաև փարիզյան թիմի դարպասապահ Ալֆոնս Առեոլան, որը «Ռեալի» կազմում հանդես կգա մեկ տարի վարձակալությամբ:
Նավասը մադրիդյան ակումբ էր տեղափոխվել 2014 թվականին «Լևանտեից»: