Նապոլեոն կայսեր «երկվորյակին» գտնելու համար Սուրբ Հեղինե կղզու իշխանությունները մրցույթ են հայտարարել
Սուրբ Հեղինե կղզու իշխանությունները ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի նմանակի մրցույթ են հայտարարել, որը կներկայացնի շրջանը միջոցառումների ժամանակ, որոնք նվիրված են լինելու կայսեր մահվան 200-րդ տարելիցին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը։
Նշվում է, որ Նապոլեոնի «թեկնածուն» պետք է ներկայանալի տեսք ունենա և կարողանա հաղորդակցվել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հստակեցվել է նաև, որ նմանակի աշխատանքը ժամանակավոր է։ Նա պետք է մասնակցի միջոցառումներին երեք տարվա ընթացքում։
Սուրբ Հեղինե կղզին հայտնի է նրանով, որ կայսրն այստեղ է աքսորվել «Նապոլեոնյան հարյուր օրերից» հետո։ Համաշխարհային պատմության այս դրվագը պատկերել է հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին՝ «Նապոլեոնը Սուրբ Հեղինե կղզում» կտավում։