ՊՍԺ-ն համալրել է Լուկակուին գնել ցանկացող ակումբների շարքը
Armsport-ը գրում է.
«Պարի Սեն Ժերմենը» միացել է Ռոմելու Լուկակուի համար մղվող պայքարին։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, փարիզյան ակումբը փորձելու է գնել 26-ամյա ֆուտբոլիստին։ «Մաչեսթեր Յունայթեդում» պատրաստ են դիտարկել Լուկակուին վաճառելու տարբերակը, եթե ստանան լավ առաջարկ։
Ավարտված մրցաշրջանում Լուկակուն ակումբային մակարդակով անց է կացրել 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։
Տրանսֆերային շուկայում Լուկակուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրոյով։