Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ եւ ո՛չ Հանրապետության նախագահին, ո՛չ վարչապետին նրան պաշտոնից ազատելու հնարավորությամբ չի լիազորում. Գոհար Մելոյան
Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ զինված ուժերի զինվորական ԱՄԵՆԱԲԱՐՁՐ պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ ՆՇԱՆԱԿՈՒՄ է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: