Չինաստանի քիմիական գործարաններից մեկում թունավոր գազի արտահոսք է տեղի ունեցել. կան զոհեր
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Գիրին (Ցզիլին) քաղաքի քիմիական գործարանում թունավոր գազի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով 5 աշխատող է մահացել, ևս 8-ը տուժել են: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով «Սինցզինբաո» պարբերականին:
Ըստ պարբերականի` դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 21.30-ին: Հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ միջադեպի պատճառը արհեստանոցներից մեկում օդափոխման սարքավորումների անսարքությունն է եղել:
Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց... Читать дальше...