Իտալիայի գավաթ․ Յուվենտուսը Ռոնալդուի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից Միլանի դեմ խաղում (տեսանյութ)
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Միլանն» ընդունել էր «Յուվենտուսին»։ Սա թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն էր։
Հաշիվը բացվեց 61-րդ րոպեին։ «Ռոսոներիներին» առաջ մղեց Անտե Ռեբիչը։ 72-րդ րոպեին «Միլանը» մնաց 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Տեո Էրնանդեսը։
Խաղավերջում Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 4-ին` Թուրինում։