Երևան–Մոսկվա թռիչքներ չեն հետաձգվել՝ չնայած Մոսկվայում առատ տեղումներին
Մոսկվայում կիրակի օրվանից աննախադեպ ձյան տեղումների պատճառով բազմաթիվ չվերթներ հետաձգվել են։
Այսօր՝ փետրվարի 5–ի դրությամբ Մոսկվա-Երևան թռիչքներից միայն 08.00-ի չվերթն է չեղյալ հայտարարված:
Այսօր Մոսկվայից Երևան 6 չվերթների դիմաց նշված է՝ «ժամանակին»: Նույնը վերաբերում է Երևանից Մոսկվա մեկնումներին: