Կարիբյան ավազանում մոլեգնող«Մեթյու» փոթորիկի զոհերի թիվը Հայիթիում մոտեցել է 500-ի
Հայիթիում «Մեթյու» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 478-ի: Տարերային աղետը, որը հոկտեմբերի 3-ից մոլեգնում է Կարիբյան ավազանի երկրներում և ԱՄՆ-ի արևելյան ափերին, հարյուրավոր մարդկանց կյանք է խլել տարբեր երկրներում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, միայն Հայիթիում փոթորիկի հետևանքով ավելի քան 3000 տուն է կործանվել, 20 000 մարդ մնացել է առանց տանիքի:
Հիշեցնենք, որ նախօրեին միլիոնավոր մարդիկ էին տարհանվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգից, որտեղ փոթորիկի վտանգ 4-րդ աստիճանի էր գնահատվում... Читать дальше...