Կողոպտել են Գյումրիում «Ալյանս» կուսակցության նախընտրական շտաբի պետի ավտոմեքենան
Այս գիշեր Գյումրի քաղաքում կողոպտել են «Ալյանս» կուսակցության Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախընտրական շտաբի պետ Սարգիս Հարությունյանի ավտոմեքենան:
Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նաև նշվում է, որ կուսակցությունը Ոստիկանությունից ակնկալում է գործի արագ բացահայտում: