Կաշառք ստանալու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին
Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:
Տեղեկությունը ֆեյսբուքում հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, իր տեղակալը բերման է ենթարկվել ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումից հետո:
Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: