Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպումը նորմալ է անցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նորմալ է անցել:
«Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով ТАСС գործակալության թղթակցի հարցին:
Ադրբեջանի նախագահն իր հերթին կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:
Նշվում է, որ բանակցություններից հետո Փաշինյանը հյուրանոցից դուրս գալիս համաձայնել է լուսանկարվել անցորդների հետ:
Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Վիեննայում մեկնարկել է երևանյան ժամանակով 14:00-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է առանձին: Երեք ժամ անց նրանց կրկին միացել են ԱԳ նախարարներն ու համանախագահները:
Հիշեցնենք, որ սա Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումն էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմակերպմամբ: Նախորդ երեք հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել Դավոսում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում չէին կրում պաշտոնական բնույթ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննա էր ժամանել երեկ: