Թուրքիայում պտտահողմն օդ է բարձրացրել հովանոցը պահել փորձող տղամարդուն (տեսանյութ)
Թուրքիայի Օսմանիյե նահանգի Քադիրլի շրջանում պտտահողմն օդ է բարձրացրել տղամարդու, որն ուժեղ քամու ժամանակ փորձել է պահել փողոցում տեղադրված խոշոր հովանոցը:
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Սադըք Քոչադալըն անունով տղամարդը ժամանակին ցատկել է ցած, ինչի շնորհիվ նրան հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից: Հովանոցը, սակայն, շարունակել է թռչել:
Քոչադալըի խոսքով՝ միջադեպից հետո նա միայն ծանր ցավ է զգացել ոտքերի հատվածում:
«Ես իսկապես լավ եմ: Հենց հասկացա, որ հովանոցը շարունակելու է վեր բարձրանալ, ցատկեցի: Կարծում եմ՝ մի 3-4 մետր բարձրացել եմ», - ասել է Օսմանիյեի բնակիչը: