ԲԽ-ի 24-րդ տուր. որ ֆուտբոլիստներն են որակազրկված
armsport.am-ը գրում է.
ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր տուրից առաջ ներկայացնել որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը:
24-րդ տուրի հանդիպումներին որակազրկման պատճառով չեն կարողանա մասնակցել հետևյալ ֆուտբոլիստները`
Օգնեն Չանչարևիչ («Ալաշկերտ»)
Բակար Բալդե («Գանձասար-Կապան»)
Սերգեյ Կոլիչև («Փյունիկ»)
Հակոբ Հակոբյան, Կարեն Մելքոնյան (երկուսն էլ` «Բանանց»)
Ժան-Ժակ Բուգուհի («Արարատ-Արմենիա»)
Հիշեցնենք` 24-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ կընդունի «Ալաշկերտին»:
Հանդիպումը կկայանա վաղը` մարտի 30-ին, Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14: 00-ին:
Մարտի 31-ին կկայանա 24-րդ տուրի երկու հանդիպում. «Բանանցը» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին», իսկ «Լոռին» Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կընդունի «Արարատին»: Երկու խաղն էլ կմեկնարկի ժամը 14:00-ին:
Ապրիլի 1-ին էլ կկայանա «Արցախ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը Երևանի «Փյունիկ» մարզադաշտում: Խաղի մեկնարկը 14:00-ին է: