Որևէ առիթով լեզու գտնել-չգտնելու, հարմարվել-չհարմարվելու խնդրի առաջ չեմ կանգել. գլխավոր դատախազը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին
Չգիտեմ, թե ով ինչ է համարում, բայց ես գլխավոր դատախազ եմ 2016 թվականի սեպտեմբերի 15-ից և մինչև այս պահը ձեզ հետ շփվում եմ որպես գլխավոր դատախազ. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին ժամանակ առ ժամանակ մամուլում շրջանառվող լուրերին:
«Ես մամուլում ավելի լուրջ բաներ կարդալու ցանկություն ունեմ»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պատգամավոր ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաճախակի էր իրեն «քուանշում», հիմա ինչպե՞ս ստացվեց, որ լեզու գտան և շարունակում են միասին աշխատել, Արթուր Դավթյանն արձագանքեց.
«Հաճախակին ո՞րն է, մի քանի անգա՞մ, թե՞ մի անգամ մի քանի թեմայով: Այս հարցի հետ կապված ես ուզում եմ, որ դուք իմ տեսակետն իմանանք: Ուրեմն՝ լեզու գտնել, հարմարվել, սրանք տեղին և հասեցական հարցեր չեն: Ես ընտրվել եմ ԱԺ-ի կողմից, ես գլխավոր դատախազ եմ: Ես իմ աշխատանքները կատարելիս խոչընդոտների չեմ հանդիպել և շարունակում եմ իմ պարտականությունները կատարել: Ես որևէ առիթով լեզու գտնել-չգտնելու, հարմարվել-չհարմարվելու խնդրի առաջ չեմ կանգել»: