ԱՄՆ-ում անհայտ անձը շահել է Powerball վիճակախաղի 768 մլն դոլարանոց ջեքփոթը
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում վաճառվել է միակ տոմսը, որի երջանիկ գնորդը թվերի համընկնման շնորհիվ շահել է Powerball վիճակախաղի 768,4 մլն դոլարանոց ջեքփոթը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, վիճակահանությունը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Նշվում է, որ սա վիճակախաղի պատմության մեջ 3-րդ խոշորագույն ջեքփոթն է:
Աղբյուրը նշում է, որ դեռևս անհայտ է` ով է երջանիկ տոմսի գնորդը, որը 16, 20, 37, 44, 62 և 12 թվային կոմբինացիայի արդյունքում ահռելի գումար է շահել:
Վիճակախաղի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ եթե հաղթողը որոշի միանգամից վերցնել կանխիկ գումարը, ապա կստանա 477 մլն դոլար: