Նորաշենի դպրոցի պահակը քաղաքացուց պահանջել է 50 հազար դոլար՝ հակառակ դեպքում սպառնալով առևանգել նրա երեխաներին. Shamshyan.com
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին գրում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ: Վերջինս նամակով փորձել է համագյուղացի, 42-ամյա Վաղինակ Ղազարյանից շորթմամբ ստանալ 50 հազար ԱՄՆ դոլար: Նա նամակի մեջ գրել է, որ եթե գումարը չթողնի իր մատնանշած վայրում, ապա նա առևանգելու է Վ. Ղազարյանի երեխաներին, որից հետո գյուղում գտնվող Մուրացանի նրա տունը պայթեցնելու է:
ՀՀ ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են Ե. Գալստյանին, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: