ԱՄՆ-ում հարսանիքի վկան ուշագնաց է եղել հարսնաքրոջ երգի ժամանակ և կորցրել ատամը (տեսանյութ)
Համացանցում տարածում է գտնում հոլովակը, որում հարսանեկան տոնակատարության ժամանակ հարսնաքույրը հուզիչ երգ է երգում նորապսակ զույգի համար:
Ինչպես գրում է Life.ru-ն, այդ պահին փեսացուի ընկերը, որը հարսանիքի վկան էր, հանկարծակի կորցնում է գիտակցությունը: Հարսանիքը տեղի էր ունենում Միացյալ Նահանգներում: Հարսանյաց հանդեսի հյուրերը ցնցվել են, երբ երիտասարդը վայրկայանպես գետնին է տապալվել դեմքով:
Երաժշտությունը դադարել է, և հյուրերը շտապել են երիտասարդին օգնելու: Ինչ-որ մեկը խնդրել է ջուր բերել նրա համար, այնուհետև տղային դուրս են տարել այդտեղից: Վերջինս անձեռոցիկով ծածկել էր դեմքը, քանի որ հարվածն ընկնելիս այնքան ուժեղ էր եղել, որ ատամներից մեկը դուրս էր թռել:
Համացանցի օգտատերերը կատակել են, որ երիտասարդին դուր չի եկել հարսնաքրոջ կատարումը, որի պատճառով էլ ուշագնաց է եղել: